3472 դիտում
08:41 11-03-2015
Գեղարքունիքի մարզպետի և մյուս պաշտոնյաների հարաբերությունները լարված են. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և մարզի համայնքների ղեկավարների, տարաբնույթ պաշտոնյաների ու նույնիսկ պատգամավորների հետ հարաբերությունները վերջին շրջանում այն աստիճան են լարվել, որ բացի աշխատանքային հարաբերություններից՝գործնականում որևէ շփում չկա մարզպետի հետ: Իհարկե, հաշվի առնելով այն փաստը, որ գրեթե բոլորը մարզում ՀՀԿ անդամներ են կամ ՀՀԿ-ամերձ գործիչներ, ուստի շատերը նախընտրում են իրենց և մարզպետի հարաբերությունների մասին չբարձրաձայնել՝ այդ առնչությամբ հարցերին պարզապես պատասխանելով թե աշխատանքային հարաբերություններ ունեն:
Սակայն թերթի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղապետեր, որոնք գտնվում են ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի «տանիքի» տակ, մարզպետի հրավիրած խորհրդակցություններին անգամ չեն մասնակցում և գերադասում են ընդհանրապես Ռ. Գրիգորյանի հետ հնարավորինս չշփվել: Հակոբյանի և Գրիգորյանի հարաբերությունները ևս սառն են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4368 դիտում
10:08 23-09-2016
Սևանի քաղաքապետի և Գեղարքունիքի մարզպետի հարաբերությունները լարված են. «Իրավունք»
2760 դիտում
09:05 03-04-2014
Գեղարքունիքի մարզպետի և Սևանի քաղաքապետի հարաբերությունները ծայրաստիճան լարվել են․ Հրապարակ
Այս բաժնից
1723 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1495 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»