2270 դիտում
09:42 23-09-2016
Կառավարությունը քրտնաջան աշխատում Է 2017թ. բյուջեի նախագծում եկամուտների նախատեսված չափը կրճատելու ուղղությամբ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այս օրերին կառավարությունը քրտնաջան աշխատում է 2017թ. բյուջեի նախագծում եկամուտների նախատեսված չափը կրճատելու ուղղությամբ։ Մինչև վարչապետի ու կառավարության փոփոխությունը բյուջեի նախագիծը գրեթե պատրաստ է եղել։
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն, չի համաձայնել նախատեսված եկամուտների ու ծախսերի չափի հետ։ ՊԵԿ-ից ստացած մեր տեղեկությունների համաձայն իրենք կառավարությանը զգուշացրել են, որ չեն կարողանա ապահովել նախատեսված եկամուտների չափը։
Նշենք, որ վերջին տարիներին բյուջեի այդ ցուցանիշները համապատասխանեցվել են ՄԺԾԾ-ով նախատեսված թվերին, իսկ 2017թ. համար նախատեսված է 1 տրլն 146 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու տուրքեր, և մոտ այդքան էլ նշվել է բյուջեի նախագծում։ ՊԵԿ-ից կառավարությանը զգուշացրել են, որ ՀՀ տնտեսության ծանր վիճակը թույլ չի տա, որ 2017թ. ապահովեն այդ գումարը, բացի այդ, ակնկալվող վարկերի քանակն էլ փոքր է լինելու։ Եվ, մեր տեղեկություններով, կառավարությունը Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանի հետ միասին այս օրերին աշխատում են կրճատել հաջորդ տարվա բյուջեով նախատեսված թե եկամուտների, թե ծախսերի չափը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1471 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»