211652_close_icon

Մենք բոլորս անելու ենք ամեն ինչ, որ վարչապետ Կարապետյանը հաջողի. Շարմազանով

views-count7328 դիտում article-date 23:09 22-09-2016
«Մենք բոլորս անելու ենք ամեն ինչ, որ վարչապետ Կարապետյանը հաջողի, նրա կաբինետն ամբողջապես լուծի այն հիմնախնդիրները, որի համար նշանակվել են այդ բարձր պաշտոնին»: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Խոսելով նորանշանակ նախարարների մասին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նոր նախարարների հաջողած աշխատանքը կնշանակի մեկ բան, որ Հայաստանն էլ հաջողել է: Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը «գողության մասին», Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ ինքը չպետք է մեկնաբանի վարչապետի յուրաքանչյուր հայտարարություն: «Գողն ու ավազակը կուսակցական պատկանելություն չունեն: Մարդ կամ լինում է պարկեշտ կամ չի լինում պարկեշտ»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:

Նմանատիպ նյութեր