211652_close_icon
views-count1422 դիտում article-date 15:17 20-04-2021

ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումը բացի «գոլորշի բաց թողնելուց» այլ նպատակ չունի. Արփինե Հովհաննիսյան

Ո՞վ է շահում ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումից եւ ով տուժում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հակառուսական անիմաստ վայնասունը:

ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումը բացի «գոլորշի բաց թողնելուց» այլ նպատակ չունի: Այն մեզ անգամ մի միլիմետր չի մոտեցնելու տղաների վերադարձին:

Այդ քննարկումից շահում է Եվրոպան, մեր տղերքին Ալիեւի ոտքերի տակ մատաղ արած պիղծը եւ սորոսական հակառուսական շրջանակները: Փիառվում են մի քանիսը: Տուժում են գերիները ու հայ-ռուսական հարաբերությունները:

1. Եվրոպան շահում է, քանի որ բոցաշունչ, բայց անարդյունավետ ելույթներով փորձում է կոմպենսացնել իր այսքան ամիսների լռությունը, ինչպես նաեւ այն, որ պատերազմի ընթացքում ձկան պես լուռ են եղել մեր հանդեպ ադրբոջանցիների կողմից կատարվող վայրենությունների նկատմամբ:

2. Եվրոպան շահում է, քանզի էլի առիթ ունի հակառուսական թեմաներ շոշափելու ու մեղադրելու ռուսներին: Դա այն դեպքում, երբ մի քանի ամիս է` իրենց համար ՀՐԱՏԱՊ հարցը Նավալնու հարցն է: Ի դեպ այս նստաշրջանին եւս: Ռուսները ոչ թե դեմ էին հայ ռազմագերիների հարցին այլ ԴեՄ էին, որ եվրոպացիները հերթական անգամ Նավալնու «հույժ» կարեւոր թեման քննարկեն: Հարցերի քվեարկությունը միասին էր, ուստի պարզ է, որ ռուսական ազգային շահը պիտի գերակայեր: Այդ մենք ենք բոլորից պահանջում լինել հայից ավելի հայ, բայց ինքներս թալեաթի իրավահաջորդին չենք հեռացնում:

3. Մահերի, վիրավորների ու գերիների անմիջական պատասխանատուի համար լավ առիթ է իրականացնել « նոր Մուրադով» օպերացիան` այսինքն մեղավոր են ռուսները ու բոլորը, բացի իրենից:

4. Հակառուսական ու սորոսական շրջանակների, լրատվականների համար լավ առիթ է վայնասուն գցել, թե բա` տեսեք տեսեք ռուսները սա արեցին, նա չարեցին, եւ դա այն դեպքում, երբ Իրական մեղավորին, անգամ հարց չեն տալիս գերիների մասին: Իր ստորագրած գարշելի փաստաթղթի մասին:

5. Տուժում են գերիները ու նրանց հարազատները: Վերջինները, որովհետեւ ստահակների բանդան հերթական «դատարկ ինքնաթիռն» է բեմադրում ու խաբում մարդկանց, իսկ գերիները.... որովհետեւ դեռ դժոխքում են:

Հ.Գ. Երբ խոսում էի ԵԽԽՎ պատվիրակներից մեկի հետ, ով ի դեպ Ադրբեջանի վրա ազդեցություն ունեցողներից մեկն է, ցուցակներն էի թարմացնում, ներկայացնում իրավիճակը, նա մի քանի բան ասաց, հարցրեցի, թույլ տալի՞ս ես, որոշակի բաներ հրապարակեմ գոնե հարազատների համար, ինձ բառացի ասաց հետեւյալը. « Եթե ուզում ես հաջողություն այս հարցում, ապա լռություն է պետք»: Ու ես լուռ մնացի: Հիմա ո՞ր մի տկարամիտն է ուզում մեզ համոզել, որ հրապարակային եղանակով ու հակառուսական ոճով բոցաշունչ ելույթները կօգնեն մեզ:

Գերագույն գլխավոր գերեզման պղծողի համար հաստատ միեւնույն է ինչ կլինի, իսկ նրա թելը թելող լրագրողների, «վերլուծաբանների» ու մնացյալի համար է՞լ է տղերքի հարցը զուտ ՔԱՂԱՔԱԿԱՆ հարց ու ԱՌԻԹ ռուսների վրա հարձակվելու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ճշգրտում. Ո՞վ է շահում ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումից և ով տուժում: Հակառուսական անիմաստ վայնասունը: ԵԽԽՎ-ում...

Posted by Arpine Hovhannisyan on Monday, April 19, 2021

Նմանատիպ նյութեր