Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Սեպտեմբերի 22-ին, ժամը 17.56-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության մեքենայից իջեցնելու և իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 3 շենքի 10-րդ հարկից քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 14.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 18/1 շենքի բնակարաններից մեկից (4-րդ հարկ) քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 07.32-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի փողոցի թիվ 22 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Հ. Հ.-ին (ծնվ. 1963թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: