1333 դիտում
20:36 22-09-2016
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
եպտեմբերի 21-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսի հետ։
ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը, շնորհավորելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ, գոհունակություն հայտնեց իր ղեկավարած կառույցի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։
Շնորհակալություն հայտնելով ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է կազմակերպության շրջանակներում էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում բազմակողմ համագործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը և Մայքլ Քրիստիդեսը քննարկեցին Սևծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում համագործակցության առաջնային ուղղություններին, կառույցի ինստիտուցիոնալ բարեփոխմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման նպատակով ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգի` 2015-2017 թվականների Գործողությունների ծրագրի իրականացմանը, կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1048 դիտում
20:49 01-07-2024
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
Այս բաժնից
1576 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1441 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան