Հայաստանն ու Հոնդուրասը համատեղության կարգով դեսպաններ կհավատարմագրեն
                        Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հոնդուրասի արտգործնախարար Մարիա Դոլորես Ագուերոյին։
Զրույցի ընթացքում երկուստեք պատրաստակամություն արտահայտվեց` գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով։ 
Այդ առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրելու, իրավապայմանագրային դաշտ ձևավորելու, միջազգային կազմակերպություններում համագործակցելու մասին։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

