211652_close_icon
views-count1919 դիտում article-date 14:11 22-09-2016

Ստուգարքներ՝ ֆիզիկական պատրաստականությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի կողմից «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում անցկացվեց խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի, Երևան քաղաքի կայազորի ստորաբաժանումների ու մարզային վարչությունների մարտական և ֆիզիկական պատրաստականության պատասխանատու ծառայողները։ Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը ներկայացրեց նախորդ տարիներին ֆիզիկական պատրաստականությունից ստուգարքների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից թույլ տված բացթողումները, և դրանք վերացնելու նպատակով ստորաբաժանումների պատասխանատուներին հորդորեց առավել ուշադրություն դարձնել և հսկողություն սահմանել ստուգարքների կազմակերպման և անցկացման աշխատանքներին, որոնք կմեկնարկեն սեպտեմբերի 22-ից: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր