Բադը «օգնության է կանչում» պատահական վարորդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Արիզոնա նահանգի բնակիչներից մեկը արձանագրել էր, թե ինչպես է փողոցում բադը «օգնությյան կանչում» նրան:
Վարորդը մոտեցել էր բադին և ճաղավանդակներից ներքև տեսել 9 բադի ձագերի, որոնք, հավանաբար, ճաղերի արանքից ընկել էին ներքև:
Վարորդը անմիջապես ահազանգել էր փրկարարներին, ովքեր որոշ ժամանակ անց կարողացել էին դուրս բերել ձագերին:
Վերջիններիս աշխատանքների ընթացքում բադը պտույտ էր տալիս նրանց գլխավերևում:
Ներկայացնում ենք տեսանյութը: