211652_close_icon

ՄԱԿ կենտրոնակայանում կայացավ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի բացման արարողությունը

views-count2550 դիտում article-date 17:39 21-09-2016
Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ կենտրոնակայանում կայացավ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի բացման արարարողությունը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը՝ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ։ Նստաշրջանի բացման արարողությանը ելույթներով հանդես եկան ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Բրազիլի նախագահ Միշել Տեմերը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, մի շարք այլ երկրների ղեկավարներ։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ անցկացված Փախստականների հարցերին նվիրված գագաթաժողովին։ Գագաթաժողովի համակազմակերպիչներն էին Հորդանանի, Մեքսիկայի, Գերմանիայի, Եթովպիայի, Շվեդիայի և Կանադայի ղեկավարները ու ՄԱԿ գլխավոր քարտուղարը։ Գագաթաժողովի մասնակիցները քննարկեցին փախստականներին օժանդակելու ուղիները, նրանց կարիքների գնահատման ու համատեղ ջանքերով միգրացիոն ճգնաժամի հաղթահարման հնարավորությունները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր