211652_close_icon

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1273 դիտում article-date 17:13 21-09-2016
Սեպտեմբերի 20-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ: Զրուցակիցներն անդրադարձան բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը։ Հանդիպման օրակարգում էին տնտեսական փոխգործակցության աշխուժացման հարցերը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։ Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ ընթացքող բանակցային գործընթացին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր