ԵԽԽՎ-ն հրապարակել է Ադրբեջան ուղարկվող իր դիտորդների կազմը, ովքեր կհետևեն հանրաքվեի անցկացմանը
ԵԽԽՎ-ն հրապարակել է այն դիտորդների անունները, որոնք կուղարկվեն Ադրբեջանում՝ հետևելու համար սահմանադրության հարցով անցկացվելիք հանրաքվեի ընթացքին, հաղորդում է Ria Novosti-ն։
Հանրաքվեն, որով առաջարկվում է առաջին փոխնախագահի պաշտոն սահմանել և երկարացնել երկրի նախագահի 5-ամյա պաշտոնավարումը մինչև 7 տարի, անցկացվելու է սեպտեմբերի 26-ին։
ԵԽԽՎ պատվիրակության կազմում կլինեն Ալեքսանդր Նիկոլոսկին /Մակեդոնիա/, Անդրեա Ռիգոնին /Իտալիա/, Յանակի Սռոհլովը /Բուլղարիա/, Դոմինիկ Տարչինսկին /Լեհաստան, ԵՄ/ և Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննակը /Ավստրիա/։
Ըստ առաջարկվող նախագծի՝ պետության ղեկավարը կարող է նախագահի արտահերթ ընտրություններ հայտարարել։ Պաշտոնից վաղաժամկետ հեռանալու դեպքում առաջարկվում է կրճատել արտահերթ ընտրությունների անցկացման օրը 3 ամսից մինչև 2 ամիս, ինչպես նաև նախագահը իրավունք կունենա լուծարել խորհրդարանը և 18 տարեկանից մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Ներկա սահմանադրությամբ խորհրդարանի անդամ կարող է դառնալ 25 տարեկանը լրացած քաղաքացին։