6020 դիտում
15:23 12-08-2018
Կասպյան հնգյակի երկրների ղեկավարները Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր են ստորագրել
Կասպյան հնգյակի երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի ղեկավարները Ղազախստանի Ակտաու քաղաքում ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը: Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Կասպյան գագաթնաժողովի ավարտին հռչակագրի տակ իրենց ոտորագրությունն են դրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Փորձագետները 5 երկրների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագիրն անվանել են «Կասպից ծովի Սահմանադրություն»: Ստորագրված հռչակագրի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:Ղազախական Ակտաուում Կասպիական 5-րդ գագաթնաժողով ն իր աշխատանքը սկսել է Կասպիցի ափին գտնվող ։ Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Կասպիցի նավթով և գազով հարուստ շելֆում, ամերիկյան Energy Information Administration-ի (EIA) ամենամոտավոր չափումներով, պարունակվում է մինչև 6,5 մլրդ տոննա նավթի ու գազի ապացուցված և հավանական պաշար և 1,5 ամգամ ավելի շատ կանխատեսվածից: Ընթացիկ գներով այդ պաշարների գինը կազմում է մոտ 8 տրլն դոլար:
Նմանատիպ նյութեր
1602 դիտում
13:48 26-09-2014
Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան կարող է հաջորդ տարի ստորագրվել Ղազախստանում
1926 դիտում
16:01 27-08-2015
Մոսկվայում կրկին կհավաքվեն՝ քննարկելու համար Կասպից ծովի իրավական կարգավիճակը
1827 դիտում
11:22 12-04-2014
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել
Այս բաժնից
1207 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1477 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1138 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները