Միայն ԱՄՆ-ն կարող է համաշխարհային ժանդարմի դեր ստանձնել. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
Միացյալ Նահանգները համաշխարհային ժանդարմի դերի միակ նմական թեկնածուն է, հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը՝ The Wall Street Joսrnal-ին տված հարցազրույցում։
Նա նշել է ժամանակակից աշխարհի խնդիրները՝ ընդգծելով հատկապես Մերձավոր Արևելքի պատերազմը, Աֆրիկայում ու Լիբիայում տարածվող ահաբեկչությունը, Ուկրաինայի հակամարտությունը, Հարավ-Չինական ծովի շրջանում առկա իրավիճակը և Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սպառնալիքը։
Նրա կարծիքով՝ աշխարհին անհրաժեշտ է «ոստիկան», որպեսզի կարգուկանոն հաստատվի, «հրշեջ», որպեսզի մարվեն հակամարտությունները, և խելամիտ ղեկավար, որպեսզի կարողանա ղեկավարել։
«Իսկ հուսալի և ցանկալի թեկնածուն այդ դերում ԱՄՆ-ն է«,-ասել է Ռասմուսսենը՝ հավելելով, որ «Ռուսաստանը շարունակում է տարված մնալ նախկին կայսրությունը վերականգնելու ցանկությամբ, Չինաստանը մնում է ռարածաշրջանային խաղացող, իսկ Եվրոպան թույլ է, փլուզված և չունի առաջնորդ»։