211652_close_icon
views-count3122 դիտում article-date 19:31 21-09-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 21-ին

1791 թ. – ծնվել է Իշտվան Սեչենյին, հունգարացի քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ (մահ. 1860 թ.): 1860 թ. – մահացել է Արթուր Շոպենհաուերը, գերմանացի փիլիսոփա, գրող (ծն. 1788 թ.): 1921 թ. – Գերմանիայում Օպպաու քաղաքի BASF ընկերության քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացավ 561 մարդ, ավելի քան 1500 հոգի վիրավորվեցին: 1943 թ. – ծնվել է Լարիսա Ալավերդյանը, հայ հասարակական-քաղաքական գործիչ: 1947 թ. – ծնվել է Սթիվեն Քինգը, սարսափ ֆանտաստիկ և դրամայի ժանրերի ամերիկացի գրող: 1953 թ. – տեղի ունեցավ առաջին Սան Սեբաստիանի կինոփառատոնը: 1991 թ. – Հայաստանը անկախացավ ԽՍՀՄ-ից և այս օրը ՀՀ-ում նշվում է որպես անկախության տոն: 2004 թ. – սկսվեց աշխարհի ամենաբարձր աշտարակի` Բուրջ Խալիֆայի շինարարությունը, որի բարձրությունը կազմում է 828 մետր:

Նմանատիպ նյութեր