Հայաստանում և Արցախում կանցկացվի «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը` «Ժառանգությունը և համայնքները» խորագրի ներքո
Ս. թ. սեպտեմբերի 24-25-ը Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կանցկացվի «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը` «Ժառանգությունը և համայնքները» խորագրի ներքո:
Ծրագրի շրջանակում կիրականացվեն բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, համերգներ, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր և այլն:
Այս տարի «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: