211652_close_icon
views-count1611 դիտում article-date 19:56 20-09-2016

Քերին ու Լավրովը երկկողմ հանդիպում են անցկացնում Նյու Յորքում

ԱՄՆ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերին և Սերգեյ Լավրովը հանդիպում են անցկացնում Նյու Յորքում Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստից առաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Բանակցություններն անցկացվում են «Լոտե Նյու Յորք Փալաս» հյուրանոցում: Ինչպես նշում է ամերիկյան կողմը, Քերին ու Լավրովը քննարկում են Սիրիայում նոր հրադադար հաստատելու հարցը: Հիշեցնենք, որ երեկ Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել էր երկրում հրադադարի ռեժիմի ավարտի մասին:

Նմանատիպ նյութեր