Լեհաստանում բացել են նացիստների կողմից պահված պարկուճ
Լեհաստանում ավելի քան 80 տարի առաջ Զլոցենեց քաղաքի մոտ օրդենսբուրգ-ամրությունում նացիստների կողմից թաքցրած պարկուճ է հայտնաբերվել: Այս մասն հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքապետաանի կայքին:
Հայտնաբերումից հետո պարկուճը բացվել է Շեցինի Ազգային թանգարանում: Դրա մեջ լավ պահպանված վիճակում եղել են Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ» երկու գրքեր, 1939 թ. ապրիլին թվագրված թերթեր, մետաղադրամներ, մագաղաթ և Հիտլերի լուսանկարներ:
Նշենք, որ Օրդենսբուրգ-ամրությունը նացիստները կառուցել էին երիտասարդ նացիստների ուսուցման նպատակով: