211652_close_icon
views-count2522 դիտում article-date 15:57 20-09-2016

Ադրբեջանում սահմանադրական փոփոխություններին աջակցում է բնակչության 92 տոկոսը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին խանդավառությամբ աջակցում է երկրի բնակչության 92 տոկոսը: Ընդ որում՝ նրանց ճնշող մեծամասնությունը պնդում է, որ ըստ ամենայնի մասնակցելու է քվեարկությանը: Այս մասին են վկայում ամերիկյան AJF ՀԿ-ի անցկացրած հարցման տվյալները: Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն անցկացվելու է սեպտեմբերի 26-ին: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են նախագահական լիազորությունների ընդլայնում, պաշտոնավարման ժամկետի երկարացում՝ 5 տարուց մինչև 7 տարի, և առաջին փոխնախագահի ինստիտուտի ներդրում:

Նմանատիպ նյութեր