211652_close_icon
views-count4875 դիտում article-date 11:13 20-09-2016

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի ՆԳ նախարար Աբդուռռեզա Ֆազլիի հետ

Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի ներքին գործերի նախարար Աբդուռռեզա Ֆազլիի հետ: Զրույցի ընթացքում արծարծվեցին հարևան երկրների բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը քննարկվեց Հայաստանի ոստիկանության և Իրանի ներքին գործերի նախարարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնումը։ Էդվարդ Նալբանդյանն ու Աբդուռռեզա Ֆազլին գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացման վերաբերյալ հուշագրի ուժի մեջ մտնելուց հետո փոխադարձ այցելությունների զգալի աճ է գրանցվել։

Նմանատիպ նյութեր