Ռամզան Քադիրովը կանանց տոնի կապակցությամբ միջոցառմանը մասնակցել է հին ռազմական տարազով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Կանանց տոնի կապակցությամբ կազմակերպած միջոցառմանը մասնակցել է հին ռազմական տարազով և զարմացրել տոնակատարության մասնակիցներին: Այս մասին հայտնումմ է НТВ-ն:
Չեչնիայի երիտասարդության միության ղեկավար Ռուստամ Տապաևը նշել է, որ նախագահը նման տարազով արդեն մասնակցել է նախկինում տեղի ունեցած միջոցառումներից մեկին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջոցառումը տեղի է ունեցել Գրոզնիի Սոֆիա համերգասրահում:
Ռ. Քադիրովը տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր էջում: