Ռամզան Քադիրովը մասնակցել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ երթին
Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում տեղի է ունեցել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ ուղղված երթ, որին մասնակցել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը:
Նա հայտարարել է, որ թշնամիներ է համարում նրանց, ովքեր սատարում են կրոնական զգացմունքները վիրավորող ցանկացած քայլ:
Երթին մասնակցել են ոչ միայն Չեչնիայի, այլեւ հարեւան տարածաշրջանների բնակիչներ: