211652_close_icon

Շահեն Հարությունյանն ազատ է արձակվել

views-count6109 դիտում article-date 19:53 19-09-2016
Նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը այսօր բերման էր ենթարկվել սառը զենք պահելու կասկածանքով: Շահեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում մոտ մեկ ժամ առաջ գրառում է կատարել. «Ազատության մեջ եմ։ Ամեն ինչ նորմալ է, արձանագրություն կազմեցին և բաց թողեցին։ Բերման էին ենթարկել սառը զենք պահելու կասկածանքով։ Ընդհանրապես ոչ մի բացատրություն, ցուցմունք չեմ տվել։ 3 ժամը լրանալուց հետո ազատ են արձակել, նորմալ վերաբերմունք է եղել ներսում։ Մի փոքր երկաթի կտոր են գտել և դա ուղարկել են փորձաքննության, բայց առերես նայելով ասեցին, որ այդ առարկայի մեջ հանցանշաններ չկան»:

Նմանատիպ նյութեր