Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Անկախության տոնի առթիվ զորահանդեսի փորձը. քաղաքացիները հպարտանալու առիթ ունեն անկախության սերնդի խրոխտ քայլվածքով և նորագույն տեխնիկաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված զորահանդես անցկացնելու նպատակով վերջին փորձը տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում:
Զորահանդեսի փորձին ներկա էին Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնայանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, բրիգադների հրամանատարներ և այլ բարձրաստիճան զինվորականներ:
Չնայած նրան, որ այսօր զորահանդեսի փորձն էր, այլ ոչ զորահանդեսը, հավաքվել էին նաև մեծ թվով քաղաքացիներ, ովքեր ուշի ուշով հետևում էին ընթացքին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի