Կարող է հետաձգվել Ալժիրում կայանալիք OPEC-ի ոչ պաշտոնական հանդիպումը
Ալժիրում ծրագրված OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպումը, որի ժամանակ պետք է քննարկվեին նավթային գների կայունացմանը, ինչպես նաև նավթի արդյունահանման սառեցմանն առնչվող հարցեր, կարող է հետաձգվել, հայտնում է Bloomberg գործակալությունը՝վկայակոչելով իր աղբյուրները։
Միջազգային էներգետիկ համաժողովը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 26-28-ը։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Քաթարի մայրաքաղաք Դոհայում նույն թեմայի շուրջ անցկացված թեժ քննարկումները հաջողությամբ չէին ավարտվել։ Հիմնական պատճառներից մեկը OPEC-ի ներքին տարաձայնություններն էին։ Հանդիպումը նախաձեռնել էին Վենեսուելան, Էկվադորն ու Քաթարը։