211652_close_icon
views-count1605 դիտում article-date 17:34 21-12-2015

Վան Գալին չհեռացնելու համար վերջին շանսն են տվել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պաշտոնանկության եզրին է հայտնվել: Հոլանդացին աշխատանքից կհեռացվի, եթե թիմը Անգլիայի առաջնության առաջիկա երկու խաղերից («Սթոք Սիթիի» հետ՝ արտագնա, «Չելսիի» հետ՝ տանը) նույնիսկ մեկում պարտվի: «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը խիստ դժգոհ է թիմի մրցելույթներից, որի՝ առանց հաղթանակների հանդիպումների շարքը արդեն 6 խաղ է կազմում: Բացի այդ, Վան Գալի աշխատաոճից և մարզումների մեթոդներից դժգոհ են նաև «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները: Նշենք, որ ըստ բրիտանական լրատվամիջոցների տեղեկությունների, «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն կապ է հաստատել Ժոզե Մոուրինյոյի հետ, որը կարող է փոխարինել Վան Գալին:

Նմանատիպ նյութեր