211652_close_icon
views-count6925 դիտում article-date 13:07 19-09-2016

Կյանքում հաղթահարելի են բոլոր դժվարությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջերս մեկնարկեց «Ակտիվ կյանք ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար» [url=https://web.facebook.com/Active-life-for-disabled-people-542761212541654/?ref=page_internal&qsefr=1&_rdr]ծրագիրը[/url], որն իր շուրջն է համախմբել հաշմանդամություն ունեցող մի խումբ երիտասարդների, ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից:15 օրվա ընթացքում նրանց կուսուցանվի արևելյան մարտարվեստ, ձիավարություն, նետաձգություն, նաև թատերարվեստ: Ծրագրի ղեկավար Սևակ Հակոբյանի խոսքով՝ պարապմունքներն ընթանում են սպասվածից լավ, մասնակիցներն անկախ իրենց ֆիզիկական հնարավորությունից, ցուցաբերում են պատրաստակամություն, իսկ հմուտ մասնագետներն օգնում են հաղթահարել ընթացիկ դժվարությունները: Հիշեցնենք, որ ծրագրի փակումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը 18:00-ին, Սոս Սարգսյանի անվան Համազգային Թատրոնում: Մուտքն ազատ է: /ՀԱՍՑԵ` ԱՄԻՐՅԱՆ 26/ Կազմակերպիչներն են «Կենդոյի ազգային ասոցիացիա»-ն, «JKA Armenia» ՀԿ-ն և ԱՄՆ դեսպանատունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 149+
149+

Նմանատիպ նյութեր