Իտալիա. «Յուվենտուսը» Միլանում մրցաշրջանի առաջին պարտությունը կրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության 4-րդ տուրի կենտրոնական խաղում երկրի չեմպիոնը` Թուրինի «Յուվենտուսը» մրցաշրջանում առաջին անհաջողությունը կրեց` Միլանում պարտվելով «Ինտերին»` 1:2:
Թեպետ հանդիպման հաշիվը 66-րդ րոպեին բացեցին տուրինցիները, սակայն հետագայում «Ինտերը» չափազանց հզոր ճնշում գործադրեց չեմպիոնի վրա և կարողացավ ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև խաղի խփել հաղթական գնդակը:
Մրցաշրջանը բավական անհաջող սկսած «Ինտերի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրի համար սա կարող էր լինել վերջին հանդիպումը` միլանյան ակումբում, սակայն այս հաղթանակի շնորհիվ նրա դեմ քննադատությունների ալիքը կթուլանա:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 7 միավոր և ընթանում է 6-րդ տեղում, իսկ «Յուվենտուսը» 9 միավորով 2-րդն է: Առաջատարը 10 միավորով «Նապոլին» է:
[b]Իտալիայի առաջնություն, 4-րդ տուր
[/b]
«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 2:1
Մաուրո Իկարդի, 68, Իվան Պերիշիչ, 78 - Շտեֆան Լիխտշտայներ, 66