Փարիզի կենտրոնում գտնվող միակ երկնաքերի բարձրությունը 210 մետր է
Մոնպառնասի աշտարակի լավ չմշակված դիզայնը, նրա հսկայական չափերը, ինչպես նաև ճարտարապետական հակադրությունը Փարիզի պատմական կենտրոնի հետ դարձել են քննադատության առարկա, որի արդյունքում աշտարակի կառուցումից երկու տարի անց քաղաքում արգելվել է երկնաքերների կառուցումը։
Երկնաքերի դիզայնը նախորդեց այն միտմանը, որ ամեն գրասենյակ պետք է պատուհան ունենա. աշտարակի գրասենյակներից պատուհաններ ունեն միայն նրանք, որոնք տեղակայված են շենքի պարագծով։
Կա հեգնական արտահայտություն, որի համաձայն՝ Փարիզի ամենագեղեցիկ տեսարանը բացվում է այս երկնաքերի վերևից, քանի որ այդ դեպքում այն չի հայտնվում տեսադաշտում։ Համանման արտահայտություն վերագրվում է Գի դը Մոպասանին, որ նույն միտքն արտահայտում էր Էյֆելյան աշտարակի մասին։
Համաձայն «Վիրտուալ զբոսաշրջիկ» կայքի՝ զբոսաշրջիկների շրջանում անցկացված հարցումների՝ Մոնպառնասի աշտարակը ընդգրկվել է աշխարհի ամենատգեղ կառույցների ցանկում՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։