Ավստրալիայի հյուսիսարևելյան ափերին հաճախ հանդիպում է ձուկ-հրեշտակը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Արքայական հրեշտակի երկարությունը 10-25 սմ է։ Մարմինը դեղին է՝ ուղղահայաց սպիտակակապտավուն, ծայրերը մուգ զոլերով։ Մեջքային լողակի հետին մասը մուգ կապույտ է՝ բազմաթիվ կապույտ կետերով։ Սեռական երկձևությունն արտահայտված չէ։ Կյանքի տևողությունը՝ մինչև 15 տարի։
Տարածված է Կարմիր ծովում, Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում և Տահիտիի մոտակայքում։ Ավստրալիայի հյուսիսարևելյան ափի Մեծ Արգելախութում այն ամենահաճախ հանդիպող ձուկ-հրեշտակն է։
Ձկներն ապրում են 1-50 մ, հաճախ՝ 10-20 մ խորությունում՝ կորալյան խիտ բուսականություն և ապաստարաններ ունեցող վայրերում։
Ձկները հաճախ մենակյաց են, սակայն երբեմն ապրում են և զույգերով։ Նրանք միշտ շարժման մեջ են․ սնունդ հայթայթելու համար քարանձավներն ու արգելախութերն են «խուզարկում»։