211652_close_icon

«Այտա» հզոր արևադարձային ցիկլոն` Ավստրալիայի ափերին

views-count1888 դիտում article-date 14:30 12-04-2014
«Այտա» հզոր արևադարձային փոթորիկն արդեն Ավտրալիայի ափեր է հասել։ Այս մասին հայտնում է Tucson News Now֊ն։ Ապրիլի 11֊ին այն իր հզորությամբ գտնվում էր ամենաբարձր՝ 5֊րդ սանդղակում, սակայն մինչ Ավստրալիայի ափեր հասնելը դրա ուժգնությունը նվազել է․ այն հզորության 3֊րդ մակարդակ ունեցող փոթորիկ է։ Նշվում է, որ քամին և տեղատարափ անձրևներն ավերել են ափամերձ տների կտուրները, տապալել ծառեր և էլեկտրասյուներ։ Նախնական տվյալների համաձայն՝ զոհեր և տուժածներ չկան։

Նմանատիպ նյութեր