38 միլիարդ դոլարի ամերիկյան ռազմական օգնությունը կամրացնի Իսրայելի անվտանգությունը. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ կողմից ըրամադրվող 38 միլիարդ դոլարի օգնությունը կուժեղացնի Իսրայելի անվտանգությունը: Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը:
«Այս համաձայնությունը նշանակալիորեն կուժեղացնի Իսրայելի անվտանգությունը»,- ասել է նա: Նա նշել է, որ համաձայնությունը նախատեսում է ԱՄՆ պատմության մեջ ռազմական օգնության ամենախոշոր փաթեթը՝ տրված որևէ երկրի, և հաստատում է ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունների ամրությունը:
Այսկերպ Նեթանյահուն հակադարձել է նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի և ռազմական հետախուզության նախկին ղեկավար Ամոս Յադլինի քննադատությանը, որոնք հուշագրից դժգոհություն էին արտահայտել՝ այնտեղ տեղ գտած տարբեր սահմանափակումների պատճառով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ստորագրված համաձայնությունը ենթադրում է ԱՄՆ-ի կողմից Իսրայելին 38 միլիարդ դոլարի տրամադրում 2019-2028 թվականների ընթացքում: