Սիրիայում ռազմական ինքնաթիռ է խոցվել, ինչի արդյունքում օդաչուն տեղում մահացել է
Ինչպես հայտնում է սիրիական Sana-լրատվական գործակալությունը, Սիրիայում ռազմական ինքնաթիռ է խոցվել։
Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Դեյր- Էլ-Զոր նահանգում, ինչի արդյունքում զոհվել է օդաչուն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ ԱՄՆ-ն դեռևս չի կարողանում տարբերել ահաբեկիչներին ընդդիմության առողջ մասից՝ հավելելով, որ Մոսկվան չի հրապարակի համաձայնագիրը, մինչև չստանա ամերիկյան կողմի համաձայնությունը։
Աղբյուրը նշում է նաև, որ ռազմական օդանավը պատկանել է սիրիական օդուժին։
Օդանավը խոցվել է Իսլամական պետության խմբավորման անդամների դեմ մարտի ժամանակ։