Hyundai-ը Եվրոպական երկրների համար ժամանակակից ամենագնաց կթողարկի
Հարավկորեական Hyundai ավտոընկերությունը Եվրոպական երկրների համար ժամանակակից ամենագնաց կթողարկի, որը նախատեսված կլինի երիտասարդ վարորդների համար: Այս մասին հայտնում է AutoExpress-ը:
Սպասվում է, որ ավտոմեքենան կմրցակցի Honda HR-V, Mazda CX-3 և Nissan Juke ամենագնացների հետ:
Ըստ տեղեկությունների՝ տվյալ ամենագնացի՝ Intrado անվանումով նախատիպը ներկայացվել է Ժնևի ավտոսրահում՝ 2014թ.-ին:
Սպասվում է, որ նոր ամենագնացը հագեցած կլինի երկաստիճան լուսադիոդային օպտիկայով, ինչպես նաև արտասովոր դիզայնով, որը կգրավի երիտասարդ վարորդների ուշադրությունը:
Ամենագնացի պրեմիերան նախատեսվում է 2017թ.-ին: