Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Սեպտեմբերի 17-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կոտրվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 08.53-ին ահազանգ է ստացվել, որ Սիսակյան փողոցի թիվ 18բ շենքի 7-րդ բնակարանի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում․դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 02.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: