211652_close_icon
views-count1208 դիտում article-date 19:38 16-09-2016

ԱԻՆ արհմիութենական կազմակերպությունն ամփոփել է կատարված աշխատանքը

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության առաջին համաժողովը: Նպատակն էր ներկայացնել կազմակերպության անցած երեք տարիների հաշվետվությունը` 2013-2016 թթ. կատարած աշխատանքների վերաբերյալ և նախանշել առաջիկա անելիքները: Համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը. - Երեք տարին մեկ անգամ մենք հանդիպում ենք և քննարկում արհմիութենական կազմակերպության կատարած աշխատանքն ու հետագա անելիքները: Իհարկե, այս տարիների ընթացքում մենք տեսել ենք այդ աշխատանքերը, մասնակցել և ցանկացած հարցում աջակցել: Լավագույն արդյունքի հասնելու համար ցանկալի է ձեր բոլորի ակտիվ և շահագրգիռ մասնակցությունը: Ակնկալում ենք, որ հաջորդ երեք տարիներին այդ ակտիվությունն առավել ակնհայտ կլինի: Բոլորին մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Ընդունված կարգի համաձայն, քվեարկության միջոցով, համաժողովի նախագահ ընտրվեց ՀՀ ԱԻ նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը: ՀՀ ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը, ով մասնավորապես նշեց. - Արհմիութենական կազմակերպությունը որդեգրել է երկու կարևորագույն սկզբունք, որոնք էլ հիմք են հանդիսացել մեր գործունեության համար: Այն է գործել միայն օրինականության շրջանակներում՝ պահպանելով իրավահավասարություն կազմակերպության բոոր անդամների միջև և գործել հրապարակայնության դաշտում: Աշխատանքների կազմակերպման այսպիսի մոտեցումը, կարծում եմ, ստեղծել է փոխվստահության մթնոլորտ, և առաջիկայում մենք կփորձենք ոչ միայն նույն ձևով շարունակել մեր որդեգրած քաղաքականությունը, այլև` ամրապնդել այն: Իր ելույթում Լ. Մելիքյանը ներկայացրեց արհմիության կողմից իրականացված բազմաբնույթ ծրագրերը` երեխաների համար Ամանորի արդեն ավանդույթ դարձած հանդիսություններ, այցելություններ Երևանի կենդանաբանական այգի, Հայաստանի պատմամշակութայն վայրեր, թատերական ներկայացումներ ու համերգներ: Արդեն երրորդ տարին կազմակերպվում է մանկական ամառային ճամբար ԱԻՆ աշխատակիցների երեխաների համար, որի շնորհիվ 130-150 երեխա հնարավորություն է ստանում հետաքրքիր ու բովանդակալից հանգիստ անցկացնել Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում: Արհմիութենական կազմակերպությունը նյութական օժանդակություն է տրամադրել նաև առողջական խնդիրներ ունեցող ու սոցիալապես անապահով աշխատակիցներին: Զգալի միջոցներ են հատկացվել ԱԻՆ տարբեր շինությունների շինարարական և բարեկարգման աշխատանքների համար: Համաժողովի ընթացքում ներկայացվեց նաև վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը:

Նմանատիպ նյութեր