211652_close_icon
views-count679 դիտում article-date 19:00 16-09-2016

Փրկարարները բացել են փակ դուռը

Սեպտեմբերի 16-ին, ժամը 18.00-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռասիա փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Սեպտեմբերի 16-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Ավետիսյան 2-րդ փողոցի թիվ 15ա շենքի բ նակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Սեպտեմբերի 16-ին, ժամը 16.38-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են դրսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի պատշգամբի դուռը: ***

Նմանատիպ նյութեր