211652_close_icon
views-count20267 դիտում article-date 22:40 16-09-2016

Դաղստանում վթարի է ենթարկվել սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոնի էլիտար Mercedes-ը

Դաղստանում ավտովթար է տեղի ունեցել՝ սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն Հաբիբ Նուրմահոմեդովի Mercedes-AMG GT S-ի մասնակացությամբ: Այս մասին հայտնում է «Комсомольская правда на Северном Кавказе» պարբերականը՝ հղում կատարելով տարածաշրջանի ՆԳՆ մամուլի ծառայության տվյալներին: Չեմպիոնի թանկարժեք Mercedes-ը բախվել է կայանված ավտոմեքենային: Ըստ ականատեսների՝ վթարի մեղավորը եղել է ընթացող ամենագնացը, որի հետ բախումից խուսափելու համար Mercedes-ը բախվել է կայանված մեքենային: Հ. Նուրմահոմեդովը այս պահին գնտվում է ԱՄՆ-ում, իսկ Mercedes-AMG GT S-ը նրան նվիրել է գործարար Զիյավուտդին Մահոմեդովը՝ այս տարվա ապրիլին՝ ամերիկացի Դարրել Հոլչերի հետ մարտում տարած հաղթանակի համար: Ավտովթարի պահին մեքենայի ղեկին եղել է Նուրմահոմեդովի ընկերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր