2016 թ. հունվարից մինչ օրս Երևանի քաղաքապետարանը ստացել է 267 առցանց դիմում
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Մեկ պատուհան» համակարգը բնակիչներին հնարավորություն է տալիս առցանց դիմումներ ուղարկել կայքի համանուն բաժնի միջոցով:
2016 թվականի հունվարից մինչ սեպտեմբերի 15-ը նեռայալ Երևանի քաղաքապետարան ստացվել է 267 առցանց դիմում: Ինչպես առձեռն դիմումների դեպքում, քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ներկայացված առցանց դիմումների առնչությամբ աշխատակազմի և կառուցվածքային ստորաբաժանումներին տրված բոլոր հանձնարարականները կատարվել են օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Այժմ կատարման ընթացքում է վերջին օրերին ստացված հարցերի պատասխանների տրամադրումը:
Առցանց տարբերակով դիմումները ներկայացվում են համապատասխան բաժնում լրացնելով բաց թողնված տողերը, ըստ անհրաժեշտության կցելով նաև անհրաժեշտ փաստաթղթեր: Ստեղծված է նաև արագ դիմումի ստեղծման հնարավորություն:
Նշենք, որ Երևանի քաղքապետարանի կայքը հնարավորություն է տալիս ծանոթանալու ներկայացվող դիմումների հիմնական ձևերին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, կատարման ժամկետներին:
Հավելենք նաև, որ համաքաղաքացիների մեծ մասն այնուամենայնիվ առայժմ նախընտրում է դիմումները ներկայացնել առձեռն:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]