Մեսիի եղբայրը դատապարտվել է ապօրինի զենք կրելու համար
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի ավագ եղբայրը` Մատիասը, դատապարտվել է ապօրինի զենք կրելու համար:
Դատարանը 34-ամյա արգենտինացուն դատապարտել է ուղղիչ աշխատանքների: Մեկ տարվա ընթացքում Մատիաս Մեսին շաբաթական 4 ժամ պետք է ֆուտբոլ դասավանդի «Ռոսարիա» ակումբում:
Բացի այդ, Մեսի-ավագը պետք է զերծ մնա թմրանյութերի և ալկոհոլի օգտագործումից, չփոխի բնակության վայրը և 530 դոլար տուգանք վճարի: