211652_close_icon
views-count1695 դիտում article-date 19:12 02-02-2015

Ապօրինի զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել

Փետրվարի 1-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Սևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցից, ապօրինի զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Աբել Հ.-ին: Խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված 5,6 մմ տրամաչափի 6 փամփուշտով: Աբել Հ.-ն հայտարարել է, որ ատրճանակը և փամփուշտները գտել է 2014 թ. օգոստոսին՝ Սևանի քաղաքային լողափի աղբանոցից: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր