3088 դիտում
13:37 16-09-2016
Գալուստ Սահակյանը պարգևատրել է «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 16-ին Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգեւատրել է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանին:
Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով Սամվել Թորոսյանին, շնորհակալություն է հայտնել առողջապահության ոլորտում ունեցած մեծ ներդրման համար: «Հայ իրականության մեջ Դուք ճանաչված բժշկի համբավ ունեք: Ձեր գործունեության ընթացքում կարողացել եք աչքի ընկնել մասնագիտական կարողություններով ու հավատարիմ եք մնացել բժշկի կոչմանը»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Նմանատիպ նյութեր
1688 դիտում
14:35 26-04-2022
Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով է պարգևատրել ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին
1690 դիտում
16:02 28-08-2020
Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չկա. ԱԱԾ տնօրեն
Այս բաժնից
1306 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
880 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար