1977 դիտում
19:29 27-01-2015
Բանակի օրվա առթիվ Գալուստ Սահակյանը պարգևատրել է ՀՀ ԶՈՒ մի խումբ զինծառայողների
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 27-ին Ազգային ժողովում ընդունել է մի խումբ զինծառայողների: Շնորհավորելով Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ` Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է.
«Մեր բանակը թեեւ ընդամենը 23-ամյա երիտասարդ է, սակայն հասուն է, ինչպես պատկառելի տարիք ունեցող իմաստունը: Իմաստությունն ու հսկայական փորձը հայկական բանակը ձեռք է բերել դժվարությամբ, արձանագրելով. մեծ հաջողություններ, ցավոք, նաեւ ծանր կորուստներ»: Խոսելով կորուստների մասին խորհրդարանի ղեկավարը մասնավորապես նշել է, որ այս տարվա սկզբից սկսված լարվածության, դրա հետևանքների, հերոսաբար ընկածների մասին, մասնավորապես նշելով՝ «Այս օրերին էլ հայկական բանակի մի խումբ սպաներ ու զինվորներ հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցրին իրենց կյանքի գնով եւ ընկան հերոսաբար»: Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հերոսաբար զոհված զինծառայողների հիշատակը:
Այնուհետև ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել զինծառայողների ծնողներին՝ մաղթելով նրանց, որ ամեն բացվող օր նրանք դիմավորեն ժպիտով ու իրենց զավակներից ստացված բարի լուրով:
Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահը ՀՀ ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի: Մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով և անվանական ժամացույցներով: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունն է հայտնել օրենսդիր մարմնի ղեկավարին և պատգամավորներին՝ բանակը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և բանակին աջակցելու համար:
Նմանատիպ նյութեր
2045 դիտում
16:31 19-09-2015
Գալուստ Սահակյանը ՀՀ Անկախության տոնի առթիվ պարգևատրել է մի շարք աշխատակիցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5629 դիտում
15:30 21-09-2018
Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների
Այս բաժնից
1027 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1117 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1315 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ