211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 15-ից 16-ը)

views-count1413 դիտում article-date 11:53 16-09-2016
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը: Բացահայտվել է գողության՝ 6, խարդախության՝ 3, հարկերից խուսափելու՝ 2, կողոպուտի և յուրացման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր