211652_close_icon
views-count3434 դիտում article-date 10:03 16-09-2016

Բժշկականի անվտանգության ծառայության պետը գումարի դիմաց ապահովել է որոշ ուսանողների դրական գնահատականներ ստանալը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետ Վանիկ Գինոսյանը կալանքի տակ է։ Թե ինչ կապ ունի անվտանգության պատասխանատուի կալանավորումը բուհի հետ, փորձեցինք հետաքրքրվել համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այնտեղից, սակայն խուսափեցին հստակ պատասխան տալուց, նկատելով միայն. «Ձեր հարցին պատասխանել ներկա պահին չենք կարող։ Այժմ նախաքննություն է ընթանում։ Ուստիև մանրամասներ, թե ինչ կապ ունի կալանավորումը բուհի հետ, հայտնել չենք կարող»։ Նշենք նաև, որ ըստ համալսարանում տարածված լուրերի՝ Վ. Գինոսյանը կալանավորվել է համալսարանում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Իսկ որոշ աղբյուրներ ակնարկեցին, որ խոսքը կարող է ընդունելության քննությունների ժամանակ բուհական վերին հովանու ներքո գործ «դզելու» մասին լինել։ Պարզաբանումների համար դիմեցինք նաև ԱԱԾ։ ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը որոշ պարզաբանումներ տվեց։ Նրա խոսքով՝ Վանիկ Գինոսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 8-ին և, իրոք, բժշկականի հետ կապված չարաշահումների գործի շրջանակներում. «Քննությամբ պարզվել է, որ Վ. Գինոսյանը որոշ ուսանողների ապահովել է գումարի դիմաց դրական գնահատականներ ստանալը։ Քննությունը շարունակվում է»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր