5-րդ սերիայի նոր BMW-ն կթողարկվի Ավստրիայում
Բավարական BMW կոնցեռնը կիսվել է 5-րդ սերիայի նոր BMW-ի թողարկման մասին տեղեկություններով:
Նոր սեդանների թողարկումը կմեկնարկի այս տարվա վերջին՝ բավարական Դինգոլֆինգ քաղաքում: Սակայն նշված գործարանի ծանրաբեռնվածության պատճառով 5-րդ սերիայի նոր BMW-ն կթողարկվի նաև Ավստրիայում, քանի որ գործարանում բացի 5-րդ սերիայի BMW-ից թողարկվում է նաև 7-րդ, 6-րդ, 4-րդ և 3-րդ սերիայի BMW-ներ՝ ընդհանուր առմամբ տարվա կտրվածքով 350 հազար ավտոմեքենա:
Այդ պատճառով Ավստրիայի Գրացե քաղաքում՝ Magna Steyr գործարանում, 2017 թ.-ի սկզբին կմեկնարկի 5-րդ սերիայի նոր BMW-ի թողարկումը: