Վրաստանում բախումներ են տեղի ունեցել կառավարության անդամների և Խուլոյի բնակիչների միջև. տեսանյութ
Վրաստանի Խուլոյի շրջանի բնակիչների և կառավարության անդամների միջև բախումներ են տեղի ունեցել: Աջարիայի կառավարության խոսնակ Արչիլ Խաբաձեին, Էներգետիկայի նախարարի տեղակալ Իլիա Էլոշվիլիին և Շրջակա միջավայրի պաշտպանության աշխատակիցներին չեն թույլ տվել տեսնել այն տարածքը, որտեղ ցանկանում են ՀԷԿ կառուցել:
Սակայն ոստիկանության աշխատակիցները բացել են բնակիչների կողմից փակած ճանապարհը և կառավարության անդամնները կարողացել են հասնել ՀԷԿ-ի կառուցման վայր:
Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները նշված շրջանի բնակիչները չեն ընկրկել և շարունակել են պայքարը, այս անգամ նրանց միացել են նաև կանայք և դպրոցների ուսուցիչները, ովքեր սպառնացել են դադարեցնել ուսումնական պրոցեսը, եթե կառավարության անդամնները չհեռանան այդ տարածքից: Մինչև ուշ գիշեր տևած բանակցությունները ավարտվել են անարդյունք:
Գյուղացիները խոստացել են կռիվ տալ մինչև վերջ:
Բախումների փաստով քրեական գործ է հարուցվել: Մինչ այս պահը ձերբակալվածներ չկան: