Հռոմի ծայրամասերում միգրանտների և տեղացիների միջև բախումներ են եղել
Անցած գիշեր փախստականների կալանքի կենտրոնում Աֆրիկայից ժամանած միգրանտների և Տիբուրթինոյի շրջանի բնակիչների միջև բախումներ են գրանցվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` բախման պատճառը եղել է այն, որ Էրիտրեայից 40-ամյա մի տղամարդ սկսել է քարեր նետել տեղացի դեռահասների վրա, քանի որ նրանք բարձր տոնով են խոսել իր հետ:
Դեռահասներից մեկի մայրը գնացել է փախստականների կալանքի կենտրոնում, որպեսզի պարզի, թե ինչ է տեղի ունեցել: Սակայն շենքում ապրող մոտ 50 փախստականներ նրան արգելել են շենք մտնել: Կինը դիմել է տեղի բնակչությանը, և միասին հարձակվել են շենքի վրա: Էրիտրեացին դանակի հարվածից վիրավորում է ստացել:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: