Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1942 թ. ծնված Լ. Բ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: