211652_close_icon
views-count2842 դիտում article-date 19:19 14-09-2016

Պուտինը շնորհավորել է Մեդվեդևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, տոնում է ծննդյան 51-ամյակը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր շնորհավորել է վարչապետին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: ТАСС-ի թղթակցի հարցին՝ արդյոք շնորհավորել է նախագահը վարչապետին՝ Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Իհարկե», սակայն չի մանրամասնել՝ հեռագրով, թե հեռախոսազրույցով: Նշենք, որ ինչպես և նախորդ տարի, ՌԴ վարչապետը ծննդյան տոնը կանցկացնի աշխատանքային վայրում: Հիշեցնենք, որ Դ. Մեդվեդևը 2012-ից Ռուսաստանի Դաշնության վարչապետն է։

Նմանատիպ նյութեր